Logo

Ռոնալդոն՝ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու

14:52 / 17.12.2024Ֆուտբոլ
null

Բրազիլիայի հավաքականի լեգենդար հարձակվող Ռոնալդոն իր թեկնածությունն է առաջադրել երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում:

«Ես հարյուրավոր պատճառներ ունեմ, բայց գլխավոր պատճառը բրազիլական ֆուտբոլի նկատմամբ հարգանքը համաշխարհային մակարդակով վերադարձնելն է: Հաճախ մարդիկ ինձ փողոցում կանգնեցնում և խնդրում են վերսկսել կարիերաս, որովհետև այժմ հավաքականում իրավիճակն այնքան էլ լավ չէ թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս»,- նախկին ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Globo-ն:

Հիշեցնենք, որ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը կայանալու է 2026-ի մարտից ոչ ուշ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ