Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն կարծում է, որ Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուսը պետք է արժանանար «Ոսկե գնդակին»։
«Չնսեմացնելով Ռոդրիի նվաճումը` «Ոսկե գնդակը» պետք է ստանար Վինիսիուսը։ Նա բաց թողեց աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանալու հնարավորությունը։
Ռոդրին մեղավոր չէ։ Ուղիղ կասեմ` Վինիսիուսը նախորդ մրցաշրջանը շատ ավելի վստահ անցկացրեց»,- Ռոնալդոյի խոսքը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին կայացած մրցանակաբաշխության ժամանակ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոդրին կարիերայում առաջին անգամ արժանացավ «Ոսկե գնդակին»։
«Ռեալի» պատվիրակությունն իմանալով, որ Վինիսիուսը չի ստանալու մրցանակը` բոյկոտել է մրցանակաբաշխությունն ու ներկա չի եղել։