Logo

Ռոնալդո. «Նեյմարն ԱԱ-2026-ին մասնակցելու համար պետք է պատրաստ լինի զոհաբերությունների»

14:56 / 23.03.2025Ֆուտբոլ
null

Բրազիլական ֆուտբոլի լեգենդներից Ռոնալդոն գնահատել է «Սանթոսի» հարձակվող Նեյմարի` աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցելու շանսերը, հաղորդում է A Bola-ն:

«Ես հավատում եմ։ Նեյմարն անհավանական տաղանդավոր է, բայց նա պետք է պատրաստ լինի զոհաբերությունների: Ամեն ինչ կախված է նրանից:

Աշխարհի առաջնությանը մնացել է ընդամենը մեկ տարի։ Եթե ​​նա լավ մարզավիճակում լինի և մասնակցի, մենք լավ հնարավորություն կունենանք։ Բայց նա պետք է գնա զոհաբերությունների` ճիշտ սնվի, քնի, մարզվի»,- ասել է Ռոնալդոն:

Հիշեցնենք, որ 33-ամյա Նեյմարը 79 գոլով Բրազիլիայի հավաքականի պատմության գլխավոր ռմբարկուն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ