Բրազիլիայի հավաքականի լեգենդար հարձակվող Ռոնալդոն կարծիք է հայտնել բրազիլական ֆուտբոլում իրավիճակի մասին:
«Լավագույն ֆուտբոլիստները բրազիլացիներ են: Մենք ունենք Վինիսիուս, Նեյմար, Ռոդրիգո, Էստևան, Էնդրիկ, տաղանդները շատ են: Այդ դեպքում ինչո՞ւ չենք կարող լավ խաղալ:
Մենք պետք է փոխենք դինամիկան: Բրազիլիան պետք է աշխարհի առաջնության ու Կոպա Ամերիկայի ֆավորիտը լինի, ինչպես նաև բաց չթողնի Օլիմպիական խաղերը: Այդքան տաղանդների առկայության պարագայում հակառակը տեսնելն անընդունելի է»,- Ռոնալդոյի խոսքն է մեջբերում BBC-ին:
Ավելի վաղ «Ֆենոմենն» իր թեկնածությունն էր առաջադրել Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահի պաշտոնում: