Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, «Ոսկե գնդակի» դափնեկիր Ռոնալդինյոյի որդին՝ Ժոաո Մենդեշը, նորամուտն է նշել «Բարսելոնայի» երիտասարդական թիմում:
Կատալոնական ակումբի կազմում 18-ամյա հարձակվողը Mediterranean International Cup մրցաշարի շրջանակում ամբողջական հանդիպում է անցկացրել, սակայն գոլով կամ գոլային փոխանցմամբ աչքի չի ընկել: «Բարսելոնայի» երիտասարդական թիմը հաղթել է նվազագույն հաշվով:
Հիշեցնենք, Ժոաո Մենդեշը բրազիլական «Կրուզեյրոյի» սան է, ունի Իսպանիայի անձնագիր, իսկ նրա շահերը պաշտպանում է հորեղբայրը՝ Ռոբերտո դե Ասիսը:
Ռոնալդինյոն «Բարսելոնայի» գույները պաշտպանել է 2003-2008 թվականներին ու նվաճել 5 տիտղոս: