Logo

Ռոնալդինյոյի որդին մարզվել է «Բարսելոնայի» հիմնական թիմի հետ

19:52 / 22.03.2024Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդինյոյի որդին` Ժոաո Մենդեշը, մարզվել է կատալոնական ակումբի հիմնական թիմի հետ։

Marca-ն գրում է, որ «Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Չավիի որոշմամբ Մենդեշը մարտի 22-ին մարզվել է ակումբի այն ֆուտբոլիստների հետ, որոնք չեն միացել իրենց հավաքականներին։ Նախքան միջազգային դադարի ավարտը` 19-ամյա ֆուտբոլիստը մարզվելու է կատալոնական ակումբի հիմնական թիմի հետ։

Ժոաո Մենդեշը 2023թ. մարտին է տեղափոխվել «Բարսելոնայի» համակարգ. այժմ երիտասարդ ֆուտբոլիստը հանդես է գալիս ակումբի Մ19 թիմում։

Ռոնալդինյոն «Բարսելոնայի» գույները պաշտպանել է 2003-2008 թթ.` 207 խաղում խփելով 94 գոլ և կատարելով 70 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ