Կատալոնական «Բարսելոնայի», ֆրանսիական ՊՍԺ-ի ու իտալական «Միլանի» նախկին հարձակվող Ռոնալդինյոն հայտարարել է, որ չի դիտելու Բրազիլիայի ազգային հավաքականի մասնակցությամբ հանդիպումներն Ամերիկայի գավաթի խաղարկությունում։
«Չեմ պատրաստվում դիտել ոչ մի հանդիպում։ Հավաքականն էներգիա չունի, չկա կիրք և վատ է խաղում։ Իրոք, հրաժարվում եմ դիտել Բրազիլիայի հավաքականի խաղերը։
Խաղից շատ դժգոհ եմ։ Չկա թարմություն և անձնազոհություն։ Այնքան բան չի հերիքում»,- բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականը մասնակցելու է ԱՄՆ-ում կայանալիք Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ «Պենտակամպիոնները» մրցաշարի D խմբում են և մրցելու են Կոլումբիայի, Պարագվայի ու Կոստա Ռիկայի հավաքականների դեմ։
Ռոնալդինյոն 1999-2013 թթ. խաղացել է Բրազիլիայի հավաքաիանում և 97 խաղում խփել 33 գոլ, կատարել 29 գոլային փոխանցում։