«Բարսելոնայի» ու ՊՍԺ-ի նախկին առաջատար Ռոնալդինյոն կարծիք է հայտնել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի մասին, գրում է L’Équipe-ը:
«Մբապեն իմ լավ ընկերն է: Շատ ուրախ եմ, որ նա տեղափոխվել է Իսպանիա: Փարիզից հետո մեր ճանապարհները գրեթե նույն կերպ են ընթանում, բացառությամբ ակումբներից:
Հիմա նա պատմական ակումբում է, որը պետք է նրան օգնի զարգանալ և կարևոր տիտղոսներ նվաճել, ինչը պակասում է Կիլիանին»,- ասել է բրազիլացին: