Logo

Ռոնալդինյո. «Հիանալի կլինի, եթե Մեսին կարիերան ավարտի «Բարսելոնայում»»

13:08 / 26.03.2023Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն ցանկանում է, որ ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կարիերան ավարտի կատալոնական ակումբում:

«Ես կարող եմ ինձ համարել Մեսիի ընկերը: Շատ ուրախ եմ, որ նա կարողացավ Արգենտինայի հետ հաղթել աշխարհի առաջնությունը։ Հաճելի է տեսնել, որ ընկերների երազանքներն իրականանում են. դա քեզ երջանկացնում է։ Ինձ համար Լեոն աշխարհի լավագույն խաղացողն է։

Ես ցանկանում եմ որ նա երջանիկ լինի, որտեղ էլ որ խաղա: «Բարսելոնայում» իր պատմությունից հետո հիանալի կլինի, եթե նա մարզական կարիերան ավարտի կատալոնական ակումբում»,- Ռոնալդինյոյի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ Մեսին «Բարսելոնայի» պատմության գլխավոր ռմբարկուն է: Աշխարհի չեմպիոնը Լա լիգայի առաջատարի գույները պաշտպանել էր 2005-2021 թվականներին: ՊՍԺ-ի հետ 35-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսի 30-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա