Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը քննադատել է կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությանն ու նախագահ Ժոան Լապորտային։
«Չավիի հեռանալը խայտառակություն էր։ Տխուր է, որ նա ստիպված էր հեռանալ, տխուր էր նաև իմ ու Մեսիի հեռանալը։ Թվում է, որ ակումբի լեգենդները ոչ մի նշանակություն չունեն այժմյան ղեկավարության համար։
Վերջին տարիներին «Բարսելոնայի» խնդիրն այն է, որ լավ չի վերաբերվում իր լեգենդներին։ «Բարսան» պետք է լինի բարձունքում։ Խնդիրը կապված է տնօրենների խորհուրդի հետ, որն այնքան էլ լավ չի կատարում իր աշխատանքը։
Ես երազում եմ «Բարսելոնա» վերադառնալու մասին, բայց ոչ մարզիչի կարգավիճակում։ Կցանկանամ տեխնիկական հարցերում օգնել ակումբին այլ նախագահի ղեկավարությամբ»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ 61-ամյա Կումանը «Բարսելոնան» գլխավորել է 2020-2021 թվականներին։ Հոլանդացի անվանի ֆուտբոլիստը նաև 1989-1995-ին խաղացել է կատալոնական ակումբում։


