Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն աջակցել է Մադրիդի «Ռեալը» գլխավորող Կառլո Անչելոտիին:
Վերջին շրջանում իտալացի մարզիչը քննադատության տակ է հայտնվել:
«Ֆուտբոլում մեղավոր են մարզիչները, սակայն պետք է խոստովանել, որ Անչելոտին փայլուն աշխատանք է կատարում:
Նա մարզիչ է, որն աշխարհում ամենաշատ տիտղոսներն է նվաճել: Կառլոն հրաշալի է ղեկավարում «Ռեալը», որտեղ շատ աստղեր կան: Կարծում եմ՝ նա մեղավոր չէ:
Եթե թիմը չի հաղթում, ապա ֆուտբոլիստները պետք է իրենց հարց տան, սակայն միշտ մեղավոր է դառնում մարզիչը»,- նիդերլանդցի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:
«Արքայական ակումբը» Լա լիգայի 33 խաղում վաստակել է 72 միավոր և 4 միավորով հետ է առաջատար «Բարսելոնայից»:


