Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը Գերմանիայում ավարտին մոտեցող Եվրո-2024-ի կիսաեզրափակիչում Անգլիայի հավաքականից կրած 1-2 հաշվով պարտությունից հետո խոսել է եզրափակիչի մասին։
«Եթե դիտեք Իսպանիայի հավաքականի հանդիպումները, ապա կտեսնեք, որ Լուիս Դե լա Ֆուենտեի թիմը հարձակողական ֆուտբոլ է առաջարկում մրցակիցներին: Բայց Անգլիան եզրափակիչում է և շատ մոտ է բաղձալի նվաճմանը հասնելուն: Առաջիկա դիմակայությունում գուցե Իսպանիայի հավաքականն ունի որոշ առավելություն, բայց կարծում եմ՝ Անգլիան կարող է կանգնեցնել իսպանացիներին»,- նշել է հոլանդացի մասնագետը։
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականը հոլանդացիների դեմ խաղում հաղթական գոլը խփել էր ավելացված ժամանակում։
Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը հուլիսի 14-ին Բեռլինում կվիճարկեն Անգլիայի ու Իսպանիայի հավաքականները։ «Երեք առյուծները» երկրորդ անգամ անընդմեջ են դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ, որտեղ իսպանացիները նախորդ անգամ խաղացել են 12 տարի առաջ ու նվաճել տիտղոսը։