Logo

Ռոնալդ Արաուխոն ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ խաղադաշտ դուրս կգա

18:59 / 14.12.2024Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը տեղեկացրել է, որ կատալոնական գրանդի ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ խաղադաշտ դուրս կգա:

«Ծրագրում ենք խաղվա խաղում Արաուխոյին խաղաժամանակ հատկացնել: Չեմ կարող ասել՝ կսկսի՞ մեկնարկից, թե ոչ։ Բայց ծրագրված է, որ նա որոշ ժամանակ խաղա: Տեսնենք, թե որքան երկար նա կարող է դիմանալ»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստն Ուրուգվայի հավաքականի կազմում ամռանը կայացած Ամերիկայի գավաթի խաղարկությունում էր ծանր վնասվածք ստացել և վիրահատության ենթարկվել:

«Բարսելոնան» դեկտեմբերի 15-ին Իսպանիայի Լա լիգայի 17-րդ տուրում կընդունի «Լեգանեսին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա