Կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն վնասվածք է ստացել Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 26-րդ տուրի տնային խաղում:
Ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ 24-ամյա ֆուտբոլիստն ունի ձախ ոտքի մկանային վնասվածք: Ապաքինման ժամկետը չի նշվում:
Արաուխոն չի միանա Ուրուգվայի ազգային հավաքականին, որն ընկերական խաղեր կանցկացնի Ճապոնիայի (մարտի 24) և Հարավային Կորեայի (մարտի 28) թիմերի հետ:
Հիշեցնենք, որ ուրուգվայցին «Էլ կլասիկոյում» դարձել էր ինքնագոլի հեղինակ, սակայն «Բարսելոնան» տարել էր կամային հաղթանակ (2-1):