Logo

«Ռոմայի» ու «Կոմոյի» հաղթանակները

19:45 / 29.09.2024Ֆուտբոլ
null

Իտալական Ա սերիայի 6-րդ տուրում «Ռոման» «Օլիմպիկո» ստադիոնում 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ առաջնության նորեկ «Վենեցիայի» նկատմամբ։

«Ջալոռոսին» առաջին կեսից հետո պարտվում էր, սակայն 74-րդ ու 83-րդ րոպեներին իտալացի կիսապաշտպաններ Բրայան Քրիստանտեի ու Նիկոլո Պիսիլիի գոլերի շնորհիվ «քամբեք» արեց։

«Ռոման» խորվաթ մասնագետ Իվան Յուրիչի գլխավորությամբ երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և 9 միավորով 9-րդ տեղում է, «Վենեցիան» 4 միավորով 18-րդն է։

Առաջնության մեկ այլ նորեկ, անվանի ֆուտբոլիստ Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած «Կոմոն» տանը 3-2 հաշվով հաղթեց «Վերոնային»։

«Բիանկոբլուից» դուբլի հեղինակ դարձավ «Միլանի» ու իսպանական «Վալենսիայի» նախկին հարձակվող Պատրիկ Կուտրոնեն, մեկ գոլ էլ խփեց Իտալիայի ազգային հավաքականում խաղացած Անդրեա Բելոտին։

«Կոմոն» 8 միավորով բարձրացավ 10-րդ տեղ, «Վերոնան» հավաքել է 6 միավոր և 14-րդն է մրցաշարային աղյուսակում։

Իտալիայի Ա սերիա, 6-րդ տուր

«Ռոմա» - «Վենեցիա»` 2-1

Բրայան Քրիստանտե, 74, Նիկոլո Պիսիլի, 83 - Յոել Պոյանպալո, 44

«Կոմո» - «Վերոնա»` 3-2

Պատրիկ Կուտրոնե, 43, 72, Անդրեա Բելոտի, 89 - Դարկո Լազովիչ, 53 (11մ), Մաթիս Լամբուրդ, 90+4

Հեռացում` Տոմաշ Սուսլով, 64 («Վերոնա»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ