Իտալիայի Ա սերիայի 11-րդ տուրում «Ռոման» մրցակցի դաշտում 2-3 հաշվով պարտվեց «Վերոնային»։
«Ջալոռոսիից» աչքի ընկան արգենտինացի վինգեր Մաթիաս Սուլեն և ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկը։ «Վերոնան» հաղթանակը կորզեց 88-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ։
«Վերոնան» 12 միավորով 12-րդ տեղում է, հռոմեական ակումբը 13 միավորով` 11-րդ։
Իտալիայի Ա սերիա, 11-րդ տուր
«Վերոնա» - «Ռոմա»` 3-2
Կասպեր Թենգսթեդտ, 13, Ջանջակոմո Մանյանի, 34, Աբդու Հարուի, 88 - Մաթիաս Սուլե, 28, Արտյոմ Դովբիկ, 53
Հեռացում` Դայլոն Լիվրամենտո, 90+5 («Վերոնա»)