Logo

«Ռոմայի» կամային հաղթանակը

20:18 / 26.01.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա Սերիայի 22-րդ տուրում «Ռոման» արտագնա խաղում 2-1 հաշվով հաղթեց «Ուդինեզեին»։

«Ջալոռոսիի» կազմից գոլով աչքի ընկան թիմի ավագ, իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին և ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկը, որոնք իրացրին 11-մետրանոցը։

Հռոմեական ակումբը 30 միավորով 9-րդն է, «Ուդինեզեն» 11-րդն է և ունի 26 միավոր։

Իտալիայի Ա Սերիա, 22-րդ տուր

«Ուդինեզե» - «Ռոմա»` 1-2 

Լորենցո Լուկա, 38 - Լորենցո Պելեգրինի, 50 (11մ), Արտյոմ Դովբիկ, 64 (11մ)

Ա Սերիայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ