«Ռոմայի» իսպանացի պաշտպան Մարիո Էրմոսոն մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով կանցկացնի Լևերկուզենի «Բայերում», հաղորդում է հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը:
Էրմոսոն 2024 թվականին է Մադրիդի «Աթլետիկոյից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել «Ռոմա»: Անցկացրել է 13 հանդիպում և խփել մեկ գոլ: