Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հուսեմ Աուարը կտեղափոխվի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադ»։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ ակումբները տրանսֆերի հարցում մոտ են համաձայնության հասնելուն. «Ալ Իթիհադը» «Ջալոռոսիին» վճարելու է 12 միլիոն եվրո։ Գործարքում լինելու են նաև տարբեր հավելավճարների կետեր։ 26-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքելու է 4 տարվա պայմանագիր։
Ալժիրցի ֆուտբոլիստը հռոմեական ակումբ էր տեղափոխվել նախորդ տարվա ամռանը և 25 խաղում խփել է 4 գոլ։
Հիշեցնենք, որ «Ալ Իթիհադի» կազմում են հանդես գալիս նաև ֆրանսիացի աշխարհահռչակ ֆուտբոլիստներ Կարիմ Բենզեման ու Նգոլո Կանտեն։


