«Ռոման» և «Նապոլին» երկրորդ անընդմեջ հաղթանակը տարան Իտալիայի Ա Սերիայի 2025/26 մրցաշրջանում:
Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմը երկրորդ տուրում հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց առաջնության նորեկներից «Պիզային»: Միակ գոլը խփեց արգենտինացի հարձակվող Մաթիաս Սուլեն:
Գործող չեմպիոն «Նապոլին» էլ մրցաշրջանի առաջին տնային խաղում 1-0 հաշվով հաղթեց «Կալյարիին»: Միակ գոլն ավելացված հինգերորդ րոպեին խփեց կամերունցի կիսապաշտպան Անդրե Ֆրանկ Զամբո-Անգիսան:
«Նապոլին» ու «Ռոման» 6-ական միավորով հավասարվեցին առաջատար «Կրեմոնեզեին»:
Իտալիայի Ա Սերիա, երկրորդ տուր
«Պիզա» - «Ռոմա»` 0-1
Մաթիաս Սուլե, 55
«Նապոլի» - «Կալյարի»` 1-0
Անդրե Ֆրանկ Զամբո-Անգիսա, 90+5
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


