Logo

«Ռոմայի» և «Լացիոյի» հաղթանակները

01:38 / 01.11.2024Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա սերիայի 10-րդ տուրն ավարտվեց հռոմեական թիմերի հաղթանակներով:

«Ռոման» ընդունեց «Տորինոյին» և հաղթեց 1-0 հաշվով: Խաղի միակ գոլը 20-րդ րոպեին խփեց արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան:

Իվան Յուրիչի «Ռոման» 13 միավորով 10-րդն է, «Տորինոն»` 14 միավորով 9-րդը:

«Լացիոն» էլ հյուրընկալվելիս մրցեց առաջնության նորեկներից «Կոմոյի» դեմ և առավելության հասավ 5-1 հաշվով: Հյուրերից դուբլ գրանցեց արգենտինացի հարձակվող Վալենտին Կաստելյանոսը: Մեկական գոլ էլ խփեցին իսպանացիներ, հարձակվող Պեդրոն ու պաշտպան Պատրիկը, և ֆրանսիացի հարձակվող Լում Չաունան:

Մարկո Բարոնիի գլխավորած «Լացիոն» 19 միավորով հավասարվեց լավագույն քառյակը եզրափակող «Ֆիորենտինային», Սեսկ Ֆաբրեգասի «Կոմոն» 9 միավորով 14-րդն է:

Իտալիայի Ա սերիա, 10-րդ տուր

«Ռոմա» - «Տորինո»` 1-0

Պաուլո Դիբալա, 20

«Կոմո» - «Լացիո»` 1-5 

Լուկա Մացիտելի, 53 - Վալենտին Կաստելյանոս, 28, 81, Պեդրո, 31, Պատրիկ, 71, Լում Չաունա, 90+5

Հեռացումներ` Մաթիաս Բրոնյուդեր, 62 («Կոմո»), Նունու Տավարեշ, 65 («Լացիո»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ