Logo

«Ռոմայի» երկրպագուներն աջակցել են Մոուրինյոյին

15:11 / 22.01.2024Ֆուտբոլ
null

Իտալական «Ռոմայի» երկրպագուներն աջակցել են թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Ժոզե Մոուրինյոյին։

«Վերոնայի» դեմ Ա Սերիայի 21-րդ տուրի խաղում (2-1) երկրպագուները տրիբունաներում պարզել են պորտուգալացի մասնագետին աջակցող պաստառներ։

«Հիշողությունները չունեն պայմանագրեր։ Ժպիտները, որոնք դուք եք մեզ պարգևել, ու այն ամենը, որ դուք թողել եք մեր ռոմանտիզմի մեջ, միշտ կլինեն հարգանքի արժանի։ Շնորհակալություն, Միստեր»,- նշված է պաստառներից մեկի վրա։

Հիշեցնենք, որ 60-ամյա Մոուրինյոն իտալական ակումբը գլխավորում էր 2021 թվականի մայիսից, նրան փոխարինել է «Ռոմայի» լեգենդար կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսին։ Պորտուգալացու գլխավորությամբ «Ռոման» 2022-ին դարձել էր Կոնֆերենցիաների լիգայի հաղթող, իսկ նախորդ մրցաշրջանում հասել էր Եվրոպա լիգայի եզրափակիչ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա