«Ռոման» Ա Սերիայի 11-րդ տուրում ընդունեց «Լեչեին» ու կամային հաղթանակի հասավ 2-1 հաշվով:
5-րդ րոպեին 11-մետրանոց նշակետից վրիպեց հռոմեական ակումբի բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն: Առաջին կեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: 72-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց հյուրերի շվեդ կիսապաշտպան Պոնտուս Ալմկվիստը:
Մինչև ավելացված ժամանակը «Ռոման» չկարողացավ հավասարեցնել հաշիվը, իսկ ավելացված ժամանակում ոչ միայն հավասարեցրեց, այլև կամային հաղթանակի հասավ Սերդար Ազմունի ու Ռոմելու Լուկակուի գոլերի օգնությամբ:
Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Ռոման» 17 միավորով 8-րդ տեղում է, «Լեչեն» 13 միավորով 11-րդն է:
Իտալիայի առաջնություն, 11-րդ տուր
«Ռոմա» - «Լեչե»՝ 2-1 (տեսանյութ)
Սերդար Ազմուն, 90+1, Ռոմելու Լուկակու, 90+4 - Պոնտուս Ալմկվիստ, 72
Չիրացված 11մ՝ Ռոմելու Լուկակու («Ռոմա»), 5