Logo

Ռոմանոն Մեսիի ապագայի վերաբերյալ տեղեկություն է հայտնել

23:47 / 30.06.2025Ֆուտբոլ
null

Ամերիկյան «Ինտեր Մայամին» և արգենտինացի լեգենդար հարձակվող Լիոնել Մեսին մտադիր են շարունակել գործակցությունը, հաղորդում է հանրահայտ ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

38-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը կսպառվի այս տարվա ավարտին, հենց այդ ժամանակ կողմերը նոր համաձայնագիր կստորագրեն:

«Ճիշտ քայլեր են ձեռնարկվում՝ ճիշտ մտածելակերպով, որպեսզի դա իրականություն դառնա»,- նշել են ակումբի աղբյուրները:

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը 2023 թվականի հուլիսից է հանդես գալիս ամերիկյան թիմում: Մինչև այժմ անցկացրել է 63 խաղ, խփել 50 գոլ և կատարել 24 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ