Logo

Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատել է, որ «Չելսին» շարունակում է հետևել Արսեն Զախարյանին

12:56 / 01.11.2022ՍՊՈՐՏ
Ֆաբրիցիո Ռոմանո-Արսեն Զախարյան

Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ Լոնդոնի «Չելսին» շարունակում է հետաքրքրվել Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով:

««Չելսին» շարունակում է հետևել Արսեն Զախարյանին: Նա այն ֆուտբոլիստներից է, որոնք գտնվում են լոնդոնյան ակումբի դիտակետում: «Չելսին» Զախարյանին համարում է ներկայի ու ապագայի գլխավոր տաղանդներից մեկը»,- գրել է Ռոմանոն Թվիթերում:

Հիշեցնենք, որ ամռանը 19-ամյա ֆուտբոլիստը մոտ էր լոնդոնյան ակումբ տեղափոխությանը, սակայն վերջին պահին գործարքը չկայացավ: Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը «Դինամոյի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 18 հանդիպման, դարձել երեք գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ