Իգոր Տուդորը կշարունակի զբաղեցնել «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Բիանկոներին» ու խորվաթ մասնագետը մինչև 2027թ. հուլիսի 1-ը ժամկետով նոր համաձայնագիր կստորագրեն։ Թուրինյան գրանդի ղեկավարները գոհ են 47-ամյա Տուդորի կատարած աշխատանքից։
Տուդորը «Յուվենտուսը» գլխավորում է այս տարվա մարտից։ Ակումբը նրա ղեկավարությամբ 9 խաղում 5 հաղթանակ է տարել, 3 ոչ-ոքի գրանցել, կրել 1 պարտություն, Իտալիայի Ա Սերիայում գրավել է չորրորդ տեղն ու նվաճել Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։


