Թուրքական «Տրաբզոնսպորը» «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանայի վարձակալության վերաբերյալ համաձայնության է հասել մանկունիական գրանդի հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Գործարքի կայացումը պայմանավորված է 29-ամյա ֆուտբոլիստի որոշումով։ Նա դեռ պետք է որոշի՝ մնա՞լ «Մանչեսթեր Յունայթեդում», թե՞ հեռանալ ակումբից։
Օնանան մանկունիական գրանդում է 2023թ. հուլիսից, 102 խաղից 24-ում դարպասը պահել է անառիկ։
André Onana and Trabzonspor. 👀🇹🇷 pic.twitter.com/c3C9ivUtA7
— Fabrizio Romano (@FabrizioRomano) September 6, 2025


