«Բորնմութի» եզրային հարձակվող Անտուան Սեմենյոն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
25-ամյա ֆուտբոլիստը հայտնել է իր ակումբին, որ վերջնականապես որոշել է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: «Քաղաքաբնակները» մտադիր են այս շաբաթվա ընթացքում ավարտին հասցնել գործարքը և վճարել 65 միլիոն եվրո, որը Սեմենյոյի հրաժարագինն է:
Գանացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլն» ու «Չելսին»:


