«Ռոման» ակումբի կիսապաշտպան Մանու Կոնեի տրանսֆերային իրավունքը չի վաճառել «Ինտերին», սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Ներաձուրին» ֆրանսիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար 50 միլիոն եվրո է առաջարկել, սակայն «Ջալոռոսին» միլանյան գրանդին պաշտոնապես հայտնել է, որ մտադիր չէ բաժանվել Կոնեից։
Հռոմեական ակումբի նոր գլխավոր մարզիչ Ջան Պիեռո Գասպերինին մեծ հույսեր է կապում 24-ամյա կիսապաշտպանի հետ։
Կոնեն «Ռոմայում» է 2024թ. օգոստոսից, 45 խաղում գրանցել է 2 գոլ, կատարել 3 ասիստ։


