Logo

Ռոմանո. Ռոբերտսոնը կարող է տեղափոխվել «Աթլետիկո»

17:45 / 14.06.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը կարող է տեղափոխվել Մադրիդի «Աթլետիկո», սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Մադրիդյան գրանդը շոտլանդացի ֆուտբոլիստին համարում է ձախ պաշտպանի դիրքի ամրապնդման գլխավոր թեկնածուն։

«Ռոխիբլանկոսի» համար սա հեշտ գործարք չի լինելու, քանի որ մերսիսայդյան գրանդը բավական բարձր է գնահատում 31-ամյա պաշտպանի խաղային որակները։

Չնայած «Լիվերպուլը» «Բորնմութից» շուտով ձեռք կբերի Միլոշ Կերկեզին, ակումբը չի ցանկանում բաժանվել Ռոբերտսոնից։

«Աթլետիկոն» դիտարկում է նաև «Միլանի» ֆուտբոլիստ Տեո Էռնանդեսի տրանսֆերային իրավունքը գնելու տարբերակը։ Ֆրանսիացի պաշտպանն իսպանական ակումբի սան է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ