«Տոտենհեմի» հարձակվող Ռիշառլիսոնը կարող է կարիերան շարունակել ԱՄՆ-ում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
MLS-ը ներկայացնող «Օռլանդո Սիթիի» տնօրեններից Ռիկարդո Մորեյրան բրազիլացի ֆուտբոլիստին ներկայացրել է ակումբի` 2026թ. մարզական ծրագիրը։
Ամերիկյան ակումբի ղեկավարները հատուկ 28-ամյա ֆուտբոլիստի գործակալի հետ հանդիպելու համար մեկնել են Լոնդոն։
Ռիշառլիսոնը «Տոտենհեմում» է 2022թ. հուլիսից, 101 խաղում գրանցել է 23 գոլ ու 11 ասիստ։

