Logo

Ռեշֆորդը շարք է վերադարձել

18:18 / 23.11.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» վինգեր Մարկուս Ռեշֆորդն ապաքինվել է գրիպից, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Անգլիացի ֆուտբոլիստը շարք է վերադարձել ու կմասնակցի «Չելսիի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրի հանդիպմանը։

28-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով է հանդես գալիս «Բարսելոնայում», 16 խաղում խփել է 6 գոլ, կատարել 9 ասիստ։ Նա կատալոնական ակումբի ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է 2025/26 մրցաշրջանում։

«Չելսի» - «Բարսելոնա» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 25-ին ու ժամը 23:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ