Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռեգիլոնը, մեծ հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ինտեր Մայամիում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կողմերի բանակցությունները վերջին փուլում են և մոտ են հանգուցալուծմանը։
28-ամյա ֆուտբոլիստն «Ինտեր Մայամին» կարիերայի շարունակության կատարյալ տարբերակ է համարում, չնայած առաջարկներ ունի նաև այլ ակումբներից։
Իսպանացի պաշտպանը 2005-2020թթ. եղել է «Ռեալի» համակարգում և «Արքայական ակումբի» հիմնական թիմում 22 խաղում կատարել է 3 ասիստ։
Ռեգիլոնը հուլիսի 1-ից ազատ գործակալի կարգավիճակում է։ Նրա վերջին ակումբը «Տոտենհեմն» է, որտեղ նա հանդես էր գալիս 2020թ. սեպտեմբերից։


