«Ռեալ Սոսյեդադը» ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի կիսապաշտպան Կառլոս Սոլերին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Բասկյան ակումբն իսպանացի ֆուտբոլիստի տեղափոխության համար բանակցում է փարիզյան գրանդի հետ։
28-ամյա կիսապաշտպանը նույնպես կողմ է տրանսֆերին` ավելի շատ խաղաժամանակ ստանալու համար։
Սոլերը ՊՍԺ է տեղափոխվել 2022թ. սեպտեմբերին, 63 խաղում 8 գոլ է խփել, կատարել 8 ասիստ։ Նա նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր եկել «Վեսթ Հեմում»։


