Logo

Ռոմանո. Ռայան Շերկին կտեղափոխվի «Ման. Սիթի»

16:18 / 09.06.2025• Ֆուտբոլ
null

«Լիոնի» կիսապաշտպան Ռայան Շերկին կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ակումբները 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում ամբողջական համաձայնության են հասել։ Անգլիական գրանդը Շերկիի տեղափոխության համար «Լիոնին» կվճարի 35 միլիոն եվրո ու նրա հետ կկնքի 5 տարվա պայմանագիր։

Ֆրանսիացի կիսապաշտպանը հունիսի 9-ին բուժզննում կանցնի մանկունիական ակումբի համար։ Նա նոր թիմի հետ կմասնակցի աշխարհի ակումբային առաջնությանը։

Շերկին 2024/25 մրցաշրջանում «Լիոնում» 44 խաղում 12 գոլ է խփել ու 20 ասիստ կատարել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ