«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան պատրաստ կլինի Մադրիդի «Ռեալի» դեմ «Էլ Կլասիկոյին», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Նա մեզ համար անչափ կարևոր խաղացող է։ Ռաֆինյան ճիշտ ճանապարհին է` «Էլ Կլասիկոյին» պատրաստ լինելու համար»,- ասել է «Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը։
Բրազիլացի ֆուտբոլիստն աջ ազդոսկրի վնասվածքի պատճառով չի մասնակցի «Ժիրոնայի» և «Օլիմպիակոսի» դեմ հանդիպումներին։
«Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա» հանդիպումը կկայանա Իսպանիայի Լա լիգայի 10-րդ տուրում հոկտեմբերի 26-ին, մեկնարկը` ժամը 19:15-ին:
Լա լիգայի և Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


