Logo

Ռոմանո. Օնանայի տեղափոխությունը համաձայնեցվել է

20:49 / 07.09.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան 2025/26 մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի  «Տրաբզոնսպորում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Վարձակալական պայմանագրի ավարտին թուրքական ակումբը չի ունենա կամերունցի դարպասապահի տրանսֆերային իրավունքը գնելու պայմանագրային հնարավորություն։

«Տրաբզոնսպորը» կվճարի Օնանայի աշխատավարձի մի մասը։ Ակումբը նրան կվարձակալի անվճար։

29-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի»` Սենե Լամենսին ձեռք բերելուց հետո որոշել է հեռանալ ակումբից։

Անդրե Օնանան մանկունիական գրանդ է տեղափոխվել 2023թ. հուլիսին, 102 խաղից 24-ում դարպասը պահել է անառիկ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ