Logo

Ռոմանո. «Նյուքասլը» համաձայնեցրել է «Միլանի» պաշտպանի տրանսֆերը

19:20 / 10.08.2025Ֆուտբոլ
null

«Միլանի» պաշտպան Մալիկ Թիաուն կտեղափոխվի «Նյուքասլ», սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Անգլիական ակումբը գերմանացի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում ամբողջական համաձայնության է հասել և նրա տրանսֆերի համար «Ռոսոներիին» կվճարի 40 միլիոն եվրո։

24-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կստորագրի 5 տարվա պայմանագիր։

Թիաուն շուտով կմեկնի Անգլիա և բուժզննում կանցնի «Նյուքասլի» համար։ Նա իտալական գրանդում հանդես է գալիս 2022թ. օգոստոսից, 85 խաղում 1 գոլ է խփել, կատարել 2 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ