Logo

Ռոմանո. «Նոթինգհեմ Ֆորեսթը» նոր գլխավոր մարզիչ կունենա

13:26 / 20.10.2025Ֆուտբոլ
null

«Նոթինգհեմ Ֆորեսթի» նոր գլխավոր մարզիչ, ամենայն հավանականությամբ, կնշանակվի Շոն Դայչը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Անգլիական ակումբն անցնող ժամերին բանակցել է Ռոբերտո Մանչինիի հետ, սակայն կողմերը համաձայնության չեն հասել։

«Անտառապահներն» անմիջապես կապ են հաստատել Դայչի հետ. 54-ամյա մասնագետը տվել է «Ֆորեսթը» գլխավորելու նախնական համաձայնություն։

The Athletic-ի լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը սոցցանցերում հայտնել է, որ Դայչն ու «Նոթինգհեմ Ֆորեսթը» կստորագրեն երկարաժամկետ պայմանագիր։

Անգլիացի մասնագետը պաշտոնում կփոխարինի Անգե Պոստեկոգլուին։ Դայչը նախկինում մարզել է «Բարնլին», «Էվերթոնը» և «Ուոթֆորդը»։

Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ