Logo

Ռոմանո. «Մոնակոն» նոր գլխավոր մարզիչ է փնտրում

13:23 / 06.10.2025Ֆուտբոլ
null

«Մոնակոյի» ղեկավարությունը ցանկանում է Ադի Հյուտերին ազատել գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ակումբի ղեկավարները դժգոհ են թիմի գրանցած արդյունքներից։ «Մոնակոն» Ֆրանսիայի Լիգա 1-ի վերջին երեք խաղերում չի հաղթել և 13 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը։

Մոնեգասկներն սկսել են նոր գլխավոր մարզիչ փնտրել։ Հյուտերը, մեծ հավանականությամբ, պաշտոնանակ կարվի միջազգային դադարի ժամանակ։

55-ամյա ավստրիացին «Մոնակոն» մարզում է 2023թ. հուլիսից։ Ակումբը նրա գլխավորությամբ 93 խաղում տարել է 49 հաղթանակ, գրանցել 18 ոչ-ոքի, կրել 26 պարտություն։

Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ