Logo

Ռոմանո. «Միլանը» մոտ է Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստին ձեռք բերելուն

14:23 / 20.12.2025Ֆուտբոլ
null

«Վեսթ Հեմի» հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Միլան», սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ակումբները մոտ են ամբողջական համաձայնության հասնելուն։ «Ռոսոներին» մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը կվարձակալի 32-ամյա ֆուտբոլիստին։

Վարձակալության ավարտին միլանյան գրանդը կունենա Ֆյուլկրուգի տրանսֆերային իրավունքը 14-15 միլիոն եվրոյով գնելու պայմանագրային հնարավորություն, սակայն այդ կետը չի պահանջի պարտադիր կատարում։

Ֆյուլկրուգը լոնդոնյան ակումբում հանդես է գալիս 2024թ. օգոստոսից, 29 խաղում խփել է 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Նա 2022թ. նոյեմբերից հրավիրվում է Գերմանիայի ազգային հավաքական, որի կազմում մասնակցել է 24 հանդիպման, գրանցել 14 գոլ ու 2 ասիստ։

Անգլիայի Պրեմիեր լիգայի ու Իտալիայի Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ