«Յանգ Բոյզի» պաշտպան Զաքարի Աթեկամեն կարիերան կշարունակի «Միլանում», սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Ռոսոներին» 20-ամյա պաշտպանի տրանսֆերի հարցում բանավոր համաձայնության է հասել։ Գործարքը կարժենա 10 միլիոն եվրո։ Շվեյցարական ակումբն Ատեկամեի հաջորդ տրանսֆերից կունենա 10 տոկոս մասնաբաժին։
Շվեյցարացի ֆուտբոլիստը շուտով կմեկնի Իտալիա` «Միլանի» համար բուժզննում անցնելու։
Աթեկամեն «Յանգ Բոյզում» հանդես է գալիս 2024թ. հունվարից, 47 խաղում 1 գոլ է խփել, կատարել 3 ասիստ։


