«Միլանը» ձեռք կբերի «Բրյուգեի» կիսապաշտպան Արդոն Յաշարիին, սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Ռոսոներին» գործարքի հարցում ամբողջական համաձայնության է հասել և շվեյցարացի ֆուտբոլիստի տեղափոխության համար կվճարի 39 միլիոն եվրո։
23-ամյա կիսապաշտպանն առաջիկա օրերին կմեկնի Իտալիա` բուժզննում անցնելու։
Արդոն Յաշարին «Բրյուգեում» հանդես է գալիս 2024թ. հուլիսից, 52 խաղում խփելէ 4 գոլ, կատարել 6 ասիստ։


