Լիոնել Մեսին և «Ինտեր Մայամին» նոր պայմանագիր ստորագրելու շուրջ բանակցություններում առաջադեմ փուլում են, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Մեծ հավանականությամբ, շուտով կհայտարարվի նոր պայմանագիր ստորագրելու մասին: Արգենտինացի 38-ամյա հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը կսպառվի այս տարվա ավարտին:
🚨🇺🇸 Leo Messi closes regular season with Inter Miami at 48 G/A and talks over new contract remain at very advanced stages.
— Fabrizio Romano (@FabrizioRomano) October 19, 2025
Messi, expected to stay and sign new deal at the club with final details being sorted…
…as he’s fully focused on Inter Miami project. ⏳✍🏼 pic.twitter.com/mkd1SD6gOG
Հիշեցնենք, որ Մեսին «Ինտեր Մայամիի» կազմում «Նեշվիլի» դեմ MLS-ի կանոնավոր առաջնության վերջին` 34-րդ տուրի արտագնա խաղում հեթ-տրիկ էր գրանցել և մեկ ասիստ կատարել: Խավյեր Մասկերանոյի գլխավորած թիմը հաղթել էր 5-2 հաշվով և դուրս եկել փլեյ-օֆֆ:
Մեսին 29 գոլով դարձել է կանոնավոր առաջնության գլխավոր ռմբարկուն, 17 ասիստով էլ «Սան Դիեգոյի» հարձակվող Անդերս Դրեյերի հետ՝ գլխավոր ասիստենտ:


