Հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն նոր տեղեկություններ է հաղորդել Լեո Մեսիի վերաբերյալ։
«Լեո Մեսին ու իր հայրը չեն ծրագրում այս գիշեր Փարիզ մեկնել։ Նրանք, իրավաբանների հետ միասին, դեռ զբաղված են ՊՍԺ-ի այսօր ուղարկած պաշտոնական պայմանագրի ուսումնասիրությամբ։
Պայմանագրի յուրաքանչյուր դետալ զննելուց հետո միայն Մեսին կմեկնի Փարիզ: Դա երկար չի տևի»,- գրել է նա իր թվիթերյան միկրոբլոգում։

