Logo

Ռոմանո. Մբապեի բուժզննման արդյունքը

14:55 / 11.10.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն հոկտեմբերի 11-ին բուժզննում է անցել, սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

26-ամյա ֆուտբոլիստի կոճի վնասվածքը լուրջ չէ։ «Արքայական ակումբի» մարզչական շտաբն ակնկալում է, որ ֆրանսիացին պատրաստ կլինի «Խետաֆեի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 9-րդ տուրի հանդիպմանը, որը կկայանա հոկտեմբերի 19-ին։

Մբապեն վնասվածքն ստացել է Ադրբեջանի հավաքականի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի խաղում (3-0)։

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ