Logo

Ռոմանո. Մարտինեսը կխզի «Բարսելոնայի» հետ պայմանագիրը և նոր թիմ կունենա

21:37 / 07.08.2025Ֆուտբոլ
null

Բասկ պաշտպան Ինյիգո Մարտինեսն ու կատալոնական «Բարսելոնան» կխզեն պայմանագիրը, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

34-ամյա ֆուտբոլիստը պայմանագիրը խզելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում կմիանա Ռիադի «Ալ Նասրին», որի հետ կստորագրի մեկ տարվա պայմանագիր` ևս մեկ մրցաշրջանով ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ:

Հիշեցնենք, որ Մարտինեսը 2023 թվականի հուլիսին ազատ գործակալի կարգավիճակում էր տեղափոխվել «Բարսելոնա»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ