Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն կարիերան կշարունակի անգլիական «Ասթոն Վիլայում», հաղորդում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
29-ամյա իսպանացին բիրմինգհեմյան ակումբի հետ կկնքի վարձակալական պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Ալեքս Սիլվեստրեի հաղորդմամբ՝ Ասենսիոն Անգլիա կժամանի փետրվարի 2-ին՝ գործարքն ամբողջացնելու համար:
«Ասթոն Վիլան» նաև գործուն քայլեր է ձեռնարկում՝ Մարկուս Ռեշֆորդի ու Ժոաու Ֆելիքսի ձեռքբերման համար:
Լիգա 1-ի այս մրցաշրջանում Մարկո Ասենսիոն, մեկնարկային կազմում լինելով անցկացրած 12 խաղերի 40 տոկոսում, խփել է 2 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում: