Logo

Ռոմանո. «Ման. Յունայթեդը» ֆավորիտ է 62,5 միլիոն հրաժարագին ունեցող ֆուտբոլիստին ձեռք բերելու հարցում

21:53 / 22.04.2025• Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդը» «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Մաթեուս Կունյայի համար մղվող պայքարում առաջ է անցել մրցակիցներից, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Մանկունիական գրանդը բրազիլացի ֆուտբոլիստին ձեռք բերելու հարցում բանակցում է «Վուլվզի» հետ։ Նրա հրաժարագինն ակումբի հետ գործող պայմանագրով 62,5 միլիոն ֆունտ է։

«Յունայթեդն» անձնական պայմանագրի հարցում Կունյայի հետ նույնպես նախնական բանակցություններ է վարել։ 25-ամյա հարձակվողը կողմ է կարիերայի նման շարունակությանը։

Մաթեուս Կունյան Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 28 խաղում 14 գոլ է խփել, կատարել 4 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ