Անգլիական «Մանչեսթեր Սիթին» դիտարկում է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Ռոդրիգոյի տրանսֆերը, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Անգլիական գրանդը մինչև մրցաշրջանի մեկնարկը կարող է հրաժեշտ տալ երեք վինգերի. Ջեք Գրիլիշը շուտով կմիանա «Էվերթոնին», Ջեյմս Մքաթին մոտ է «Նոթինգհեմ Ֆորեսթ» տեղափոխվելուն, կարող է հեռանալ նաև Սավինյոն: Գվարդիոլան Ռոդրիգոյի խաղի սիրահարն է: Այս հանգամանքը կարող է նպաստել տրանսֆերի իրականացմանը:
«Արքայական ակումբը» պատրաստ է վաճառել բրազիլացու տրանսֆերային իրավունքը, գործարքը կարող է արժենալ 100 միլիոն եվրո: Միաժամանակ, Ռոդրիգոն չի ցանկանում հեռանալ իսպանական գրանդից:


